Մի մարդ կար, ով հաճախակի խելագարվում էր։ Մի օր, երբ նա խելագարված չէր, գնում է մոտակա քաղաք, որտեղ շուտով ընկերանում է փողոցի մարդկանց հետ։
Նրանցից մեկն ինքը՝ երիտասարդ թագավորն էր, ով մուրացկանի շորեր էր հագել, որ խուսափի ազգի ամենակորևոր մարդը լինելու բեռից։
Մուրացկանը մոտենում է մարդուն, ով երբեմն խելագար էր, և ասում․
-Խղճա՛ ինձ։
Խելագարն ասում է․
-Անկարելի է, քանի որ դու արդեն յուրացրել ես այդ արտոնությունը։ Մարդ կարող է խղճալ միայն ուժեղներին, ովքեր չգիտեն, որ իրենք թույլից են թույլ են։
-Եթե ինձ չես խղճում,- ասում է թագավորը,-ինձ դրամ տուր, որ մի բան ուտեմ։
Խելագարը կես բոքոն հաց է հանում գրպանից։ Հացի մեջ պանիր էլ է լինում։
-Եթե ես քեզ տամ՝ դու ինձ պարտք կմնաս,-ասում է,- ոչ մի մարդ չպետք է իրեն նվաստացնի մեկ ուրիշի պարտապանը լինելով։ Հրավիրում եմ քեզ՝ իմ հյուրը լինել։ Չնայած սեղան չկա, բայց օրը հաճելի է։ Ու նա տալիս է թագավորին իր բոքոնի կեսը։ Թագավորը փոքր-ինչ շփոթվում է, քանի որ նրա քիմքը շատ ավելի ընտիր կերակուրների էր սովոր։ Նա կծում է հացն ու պանիրը՝ հուսալով, որ նման հասարակ բան ուտելն այնքան էլ տանջալից չի լինի։ Սակայն տանջանքի փոխարեն նա հաճույք է զգում։
-Եթե ես քո հյուրն եմ, ապա դու պետք է իմ հետ ուտես։
Եվ, չնայած այդ հացն ու պանիրը թագավորի երբևէ կերած ամենահամով ուտելիքն էր, նա կիսում է բոքոնը և մեծ կտորը տալօս խելագարին, ով վերցնում է հացը և ասում․
-Դու այլևս մուրացկան չես։
-Ինչո՞ւ,- հարցնում է թագավորը։
-Որովհետև,-ասում է խելագարը,-ես կարծում եմ, թե բոլոր մահկանացուները մեկ են։ Հիմա դու մուրացկան ես համարվում։ Բայց ես կասեի, թե դու թագավոր ես։
Երիտասարդ թագավորին դուր են գալիս խելագարի խոսքերը։ Նա վրայից գցում է մուրացկանի շորերը և ներկայանում արքայական տեսքով։
-Դու չգիտես, թե որքա՜ն ճշմարիտ էր քո ասածը,-ասում է նա,-ես իսկապե՜ս թագավոր եմ։
Խելագարը մի պահ նայում է թագավորին ու դարձյալ խելագարվում։
-Սխալվում ես,-ասում է նա,-դու մուրացկա՜ն ես։
Մի պահ թագավորն այնպես է զայրանում ու վիրավորվում, որ կորցնում է խոսքի թելը, և մտածում է խելագարին դաժանաբար պատժելու մասին։ Բայց կամաց-կամաց նա սկսում է հասկանալ այդ մարդու ասածի իմաստը։ Նա կրկին հագնում է մուրացկանի շորերը և հաճույքով սկսում ծամել հացն ու պանիրը՝ սովորական մահկանացուի նման։
-Այս հացն ու պանիրը շատ լավն են,-ասում է նա,-իմ բախտը բերել է, որ կենդանի եմ, որ կարող եմ շնչել բույսերի բույրը և ծարավս հագեցնել սառնորակ աղբյուրի ջրով։ Այս ամենը բավական է։
-Դու թագավո՛ր ես,-ասում է խելագարը և քայլում փողոցն ի վար։
Առաջադրանքներ
Բացատրի՛ր մտքի թելը կորցնել դարձվածքը։
Ասելիքի բովանդակությունը մոռանալ։
Ովքե՞ր էին այս առակի գլխավոր հերոսները։ Ինչո՞ւ էր հեղինակը որպես առակի հերոսներ ընտրել նշված կերպարներին։
Որովհետև թագավորները հաճախ լինում են շատ բարձր կարծիքի իրենց մասին, իսկ խելագարները միշտ ասում են ճիշտը հաշվի չառնելով, թե ում հետ են խոսում։
Ինչո՞ւ էր երիտասարդ թագավորը մուրացկանի շորեր հագել։ Դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։
Նրանցից մեկն ինքը՝ երիտասարդ թագավորն էր, ով մուրացկանի շորեր էր հագել, որ խուսափի ազգի ամենակորևոր մարդը լինելու բեռից։
Կարո՞ղ ես հիշել ստեղծագործություններ, որտեղնույնպես թագավորը շրջում էր այլ հագուստների մեջ շպտված։
Բնութագրի՛ր թագավորին՝ առակից հիմնավորումներ բերելով։
Խելացի, երիտասարդ, մեծ կարծիքի իր մասին, հետաքրքրասեր։
Բնութագրի՛ր խելագարին։
Ճշտախոս, իմաստուն, բարի
Առակից դո՛ւրս գրիր բանալի մտքերը և վերլուծի՛ր։
Այս հացն ու պանիրը շատ լավն են,-ասում է նա,-իմ բախտը բերել է, որ կենդանի եմ, որ կարող եմ շնչել բույսերի բույրը և ծարավս հագեցնել սառնորակ աղբյուրի ջրով։ Այս ամենը բավական է։
Ո՞րն է այս առակի գաղափարը։ Մտքերդ ներկայացարու 4-7 նախադասությամբ։
Պետք չէ միշտ լինել հարուստ տեսքից, մարդկանց համար կարևոր է, թե ինչպեսին ես դու ներսում։ Պետք է լինել բարի, արդարամին և այլն։ պետք չի միշն լինել շատ մեծ կարծիքի քո մասին։ Հաճախ պետք է ինքնագնահատմատ գնահատականը իջեցնել, որպեսզի հասկանալ, թե ինչպիսին է աշխարհը։