Եվա Բուդաղյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, չորրորդ դասարան

Հեքիաթների խառնաշփոթ

on October 27, 2023

Մի օր բոլոր հայկական հեքիաթները իրար են խառնվում։ <<Գելերն ու աղվես>>-ի աղվեսը ընկնում է <<Անբան Հուռի>> հեքիաթը, Անբան Հուռին՝ <<Շունն ու կատուն>>, Կատուն էլ՝ <<Գելերն ու աղվես>>-ի մեջ։

Աղվեսը չգիտեր, թե ինչ աներ և մարդկանց է հարցնում։

-Է՜յ, մարդ ախպերնե՛ր , որտե՞ղ եմ ես հայտնվել և ինչպե՞ս վերդառանամ տուն։

-Է՜խ, աղվե՛ս քույրիկ, այստեղից ոչ ոք դուրս չի եկել։ Մեր թագուհին էլ կորել է։

Աղվեսը մտածեց և ասաց․

-Մի՛ նեղվեք։ Ես կլինեմ ձեր թագուհին։

Լսվեցին ուրախ ձայներ․ աղվեսի վրա դրեցին թագուհու թագը։

***

Երբ Հուռին ընկավ ուրիշ հեքիաթ (Շունն ու կատուն) և տեսավ շանը, որը շատ զայրացած սպասում էր կատվին, նա որոշեց հանգստացնել նրան․

-Ա՛յ մարդ, հանգստացի՛ր և կյանքդ վայելի՛ր։

-Չէմ կարող։ Կատուն քուրքս դեռ չի կարել, ես էլ մրսում եմ։

-Ինձ բամբակ բեր, ես գզեմ և քեզ քուրք կարեմ։

-Լավ կբերեմ, բայց, եթե չկարես, վատ կլինի։

Երբ շունը գնում է բամբակը բերելու մի պահ կանգ է առնում և մտածում․

<<Մեկ վայրկյան, բամբակից քուրք չեն կարում, չէ՞>>։

Նա արագ վազում է ետ և պատրաստվում Հուռուն մորթել։

***

Կատուն ընկավ ուղիղ գելերի դիմացը և վախեցած ասաց․

-Ինչ կուզեք կանեմ։ Միայն թե ինձ մի կերեք։

-Մենք քուրք ենք ուզում։

-Վա՜յ, այս ինչ էլ համընկավ։ Ես ուստա եմ։

-Դե գնա՛ կարելու։

Երբ նա կարեց քուրքը, նրանք ընկերացան։

Վերջաբան

Երբ վերջապես բոլոր հեքիաթների հերոսները իրենց հեքիաթներում հայտնվեցին, նրանք որոշեցին ամեն ամիս իրար հետ հանդիպել Վ․ Սարոյանի <<Ես>> հեքիաթում, քանի որ այն իսկական հեքիաթների խառնաշփոթ է։


One Response to “Հեքիաթների խառնաշփոթ”

  1. lizameliqyan says:

    I LOVE YOU💐💕🦄❤️‍🔥💝💞💘🪷💌❤️‍🔥💝💗❤️🧡💛💚💙💜

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar